Germanwings-ի ավիավթարի զոհերի ընտանիքները դատի են տվել ամառային դպրոցին, որտեղ սովորել է երկրորդ օդաչուն
Ֆրանսիական Ալպերում նախորդ տարվա մարտի 24-ին Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատները դատի են տվել ամերիկյան ամառային դպրոցին, որտեղ սովորել է ինքնաթիռի երկրորդ օդաչուն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ պարզել է քննությունը, անցած տարվա մարտին երկրորդ օդաչուն՝ 27-ամյա Անդրեաս Լյուբիցը, գիտակցաբար ուղղել է ինքնաթիռը սարերի կողմը։ Ինքնաթիռում եղած բոլոր 150 մարդիկ մահացել են։
Ողբերգությունից մեկ տարի անց ֆրանսիացի քննիչները զեկույց են հրապարակել, որտեղ ասվում է, որ Լյուբիցը պետք է աղետից երկու շաբաթ առաջ բուժում անցներ հոգեբուժական հիվանդանոցում։
Հայցում նշվում է, որ Օդաչուների պատրաստման Արիզոնայի կենտրոնում (ATCA) ուշադրություն չեն դարձրել Լյուբիցի առողջական վիճակին։
Հայցի պատրաստմանը մասնակցել է ողբերգության 80 զոհի ընտանիք, ինչպես նաև Բրիտանիայից, Գերմանիայից և Նիդեռլանդներից իրավաբաններ։
Լյուբիցը սովորել է Lufthansa ավիաընկերությանը (Germanwings-ի սեփականատեր) պատկանող ATCA-ի դպրոցում 2010-2011 թվականներին։










