Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն.հաղթանակը նվիրվում է Ղարաբաղում կռվող տղաներին (տեսանյութեր)

20:03 • 14.04.16

Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կայացավ 69 կգ քաշային կարգի կանանց մրցումը:
 

Եվրոպայի չեմպիոն դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը: 29-ամյա մարզուհին պոկում վարժությունում բարձրացրել է 105, իսկ հրում վարժությունում` 132 կիլոգրամանոց ծանրաձողը. ընդհանուր 237 կգ:
 

Նշենք, որ Ավդալյանը հրում վարժությունում հաջող է իրացրել իր բոլոր երեք մոտեցումները, որոնցում, համապատասխանաբար, պատվիրել է 122, 127 և 132 կգ ծանրաող:
 

Արծաթե մեդալ նվաճած բելառուսցի Դարյա Պաչաբուտը երկամարտում գրանցել է 236 կգ արդյունք:


Տեղեկացնենք, որ չեմպիոնն իր հաղթանակը նվիրում է Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին։ 
 

Չեմպիոնական հրումը դիտել՝ 49-րդ րոպեից։

Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն.հաղթանակը նվիրվում է Ղարաբաղում կռվող տղաներին (տեսանյութեր)