Չինաստանի իշխանությունները չեղարկել են գոլֆ խաղալու արգելքը

13:23 • 14.04.16

Ինչպես հայտնում է The Guardian-ը, գոլֆը Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների համար արգելվել էր դեռևս Մաո Ցզե Դունի օրոք: Վերջինի կարծիքով, դա «միլիոնատերերի խաղ» էր:


Սակայն այժմ կուսակցությունը չեղարկել է արգելք` հստակեցնելով, որ չինովնիկները կարող են հաճախել գոլֆ ակումբներ միայն մի պայմանով. համապատասխան բոլոր վճարումները պետք է արվեն սեփական գրպանից, այլ ոչ թե` պետական բյուջեի հաշվին:


«Գոլֆ խաղալու մեջ ոչ մի սխալ կամ հանցավոր բան չկա»,-նշվում է կուսակցության տարածած հայտարարությունում:

Չինաստանի իշխանությունները չեղարկել են գոլֆ խաղալու արգելքը