Լևոն Հայրապետյանին դատապարտել են 4 տարվա ազատազրկման

19:30 • 14.04.16

Մոսկովյան դատարանը հայ ձեռներեց, բարերար Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 000 դոլար գումարի չափով խարդախության մեջ և դատապարտել է 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, հաղորդում է ТАСС գործակալությունը:

 

Հետաքննության  և դատարանի վճռի համաձայն` Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 000 դոլար է վերցրել նրա որդու  դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի կայացման վրա:


Լևոն Հայրապետյանին ձերբակալել էին 2014-ի հուլիսին` Բաշկիրիայի ջերմաէլեկտրակայանի բաժնետոմսերի յուրացման մասին քրեական գործով:

 

Լևոն Հայրապետյանին դատապարտել են 4 տարվա ազատազրկման