Պայթյուն Բաղդադի հարավում.կան զոհեր և վիրավորներ

20:45 • 14.04.16

Իրաքի ներքին գործերի նախարարության աղբյուրներից մեկը հայտարարել է, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավում պայթյուն է տեղի ունեցել, այս մասին գրում է  iraqinews.com-ը:

Աղբյուրի հայտարարության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Մահմուդիյա թաղամասում, որի հետևանքով երկու մարդ մահացել է, 7 հոգի վիրավորվել է:

Պայթյունից հետո շտապ դեպքի վայր են եկել անվտանգության ուժեր, ովքեր վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Պայթյուն Բաղդադի հարավում.կան զոհեր և վիրավորներ