ԻՊ-ի գրոհայինների թիվը հասել է վերջին երկու տարվա ընթացքում նվազագույնին. Օբամա

09:22 • 14.04.16

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ուժերն անցել են պաշտպանության, Իրաքում և Սիրիայում նրանց դիրքերն ավելի ու ավելի են թուլանում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ջանքերի շնորհիվ ԻՊ-ի գրոհայինների թիվը հասել է վերջին երկու տարվա ընթացքում նվազագույնին։

 

«Ամեն օր ԻՊ-ի առաջնորդներն արթնանում են և հասկանում, որ այն կարող է իրենց համար վերջինը դառնալ»,- հայտարարել է Օբաման Կենտրոնական հետախուզական վարչության գլխավոր գրասենյակում ելույթի ժամանակ:

 

ԻՊ-ի գրոհայինների թիվը հասել է վերջին երկու տարվա ընթացքում նվազագույնին. Օբամա