Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

23:57 • 14.04.16

Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով կան տուժածներ, գրում է BBC-ին և հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին՝ հավելում, որ բնական աղետի հետևանքով 2-3 հոգի մահացել է և մոտ 50 հոգի հոսպիտալացվել է:
 

Հիշեցնենք, որ Ճապոնիայի Կյուշու մարզում այսօր տեղի է ունեցել 6.4 մագնիտուդ հզորությամբ ուժեղ երկրաշարժ:
 
Փլվել են տներ և շինություններ: Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:
 
Ճապոնիայի մետերոլոգիական գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մաշիկի ավանում, որտեղ, ըստ ճապոնական սեյսմիկ սանդղակի, եղել է ամենաբարձրը` 7 բալ:
 
 
Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով կան տուժածներ