Ուժեղ երկրաշարժ Ճապոնիայում. փլվել են որոշ տներ և շինություններ. Japan Today (տեսանյութ)

20:35 • 14.04.16

Ճապոնիայի Կյուշու մարզում այսօր տեղի է ունեցել 6.4 մագնիտուդ հզորությամբ ուժեղ երկրաշարժ, գրում է japantoday.com-ը:

Պարբերականի հաղորդմամբ փլվել են տներ և շինություններ: Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ճապոնիայի մետերոլոգիական գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մաշիկի ավանում, որտեղ ըստ ճապոնական սեյսմիկ սանդղակի, եղել է ամենաբարձրը` 7 բալ:

Կառավարության աշխատակազմի քարտուղար Յոշիհիդե Սուգան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թեև որոշ տներ և շինություններ փլվել են, սակայն մոտակայքում գտնվող միջուկային կայանը չի վնասվել:

Գրանցվել են նաև բազմաթիվ հետցնցումներ, հաղորդում է Japan Today-ը՝ հղում անելով Ճապոնիայի մետերոլոգիական գործակալությանը:

Ճապոնական NHK լրատվամիջոցը իր նյուզռումում ֆիքսել է երկրաշարժի պահը:

 

Ուժեղ երկրաշարժ Ճապոնիայում. փլվել են որոշ տներ և շինություններ. Japan Today (տեսանյութ)