Հս. Կորեան Կիմ Իր Սենի ծննդյան օրը մտադիր է նշել բալիստիկ հրթիռի արձակմամբ. լրատվամիջոցներ

09:29 • 14.04.16

Հյուսիսային Կորեայի իշխանությունները մտադիր են նշել ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի հանգուցյալ պապի` Կիմ Իր Սենի ծննդյան տարեդարձը «Մուսուդան» տիպի բալիստիկ հրթիռի արձակմամբ, ինչի վերաբերյալ նախապատրաստական աշխատանքներն արդեն արվել են:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն, գործողության միջին շառավղով հրթիռի 1 կամ 2 շարժական համալիրներն արդեն տեղակայված են երկրի հյուսիս-արևմտյան հատվածում:


Ըստ լրատվամիջոցների փոխանցման՝ տվյալ համալիրները տեղակայվել են մոտ 20 օր առաջ ու գործարկվելու են ապրիլի 15-ին` նախկին բռնապետի ծննդյան օրը:


Ըստ փորձագետների՝ «Մուսուդանի» գործողության շառավիղը կազմում է 3.000-4.000 կմ, ուստի՝ այն տեսականորեն բոլոր շանսերն ունի հարևան Հարավային Կորեան խոցելու և նույնիսկ մինչև Ալյասկա և Գուամ կղզի հասնելու համար։


 

Հս. Կորեան Կիմ Իր Սենի ծննդյան օրը մտադիր է նշել բալիստիկ հրթիռի արձակմամբ. լրատվամիջոցներ