Օբաման ընդունել է Ռուսաստանի ունեցած դերը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում

08:43 • 14.04.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է Ռուսաստանի ունեցած դերը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում` հավելելով, որ Միացյալ Նահանգները կանի հնարավորը հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։



«Հիմա Ժնևում կմեկնարկեն բանակցությունները, ու ԱՄՆ-ն կշարունակի իր հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ հրադադարի ռեժիմի պահպանումն ու սիրիական քաղաքացիական պատերազմի քաղաքական լուծումն ապահովելու համար։ Դա իր մեջ ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` այդ թվում նաև Ռուսաստանի կողմից հավանության արժանացած գաղափարների իրագործումը։ Գործընթացը կայանում է բոլոր սիրիացիներին անցումային կառավարության ղեկավարության տակ հավաքելու, նոր սահմանադրություն ստեղծելու, ազատ ընտրություններ անցկացնելու մեջ»,-ասել է Օբաման Կենտրոնական հետախուզական վարչությունում անցկացրած ժողովի ժամանակ:

 

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է Վաշինգտոնի տեսակետն առ այն, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադը պետք է հեռանա պաշտոնից:


 

Օբաման ընդունել է Ռուսաստանի ունեցած դերը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում