Լյուդմիլա Ալեքսանդրովնայի մոտ ամեն ինչ շատ լավ է, ինձ մոտ՝ նույնպես. ՌԴ նախագահ
Լյուդմիլա Ալեքսանդրովնայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, նրա մոտ ամեն ինչ շատ լավ է, ինձ մոտ՝ նույնպես. ՌԴ քաղաքացիների հետ ավանդական «ուղիղ կապի» ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նախկին կնոջ մասին, ով, ԶԼՄ-ների տեղեկություններով, ամուսնացել է։
Նա նշել է, որ երբեմն տեսնում է իր նախկին կնոջը։
Պուտինը կատակել է, որ իր պատասխանը կարող է ազդել տարադրամի փոխարժեքի կամ նավթի գների վրա:
ՌԴ նախագահը հավելել է, որ անձնական կյանքը «կարևոր թեմա չէ»։










