Ռուսական տնտեսությունում այժմ մոխրագույն շրջան է. Պուտին

13:22 • 14.04.16

Ռուսական տնտեսությունում այժմ մոխրագույն շրջան է, ընդհանուր առմամբ՝ իրավիճակը չի բարելավվել, բայց միտումը դրական է։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդական «Ուղիղ կապի» ժամանակ։

 

Պուտինը հույս է հայտնել, որ ապագայում մթերքների գները կնվազեն, և գրեթե վսստահ է, որ գների աճը ժամանակավոր երևույթ է:

 

Հիշեցնենք, որ մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ կապը» երկրի քաղաքացիների հետ։


Նախագահին «Ուղիղ կապով» հարց տալու համար գրանցվածների թիվը հասել է մոտ 2 միլիոնի։



Россия 24-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ժամը 8-ի դրությամբ երկրի նախագահին արդեն տրվել է 1 միլիոն 913 հազար 350 հարց: Դրանցից մոտ 80 հազարը ստացվել են նոր ալիքներով՝ «Вконтакте» սոցիալական ցանցի և տեսաուղերձները ձայնագրելու համար հարթակի միջոցով։

Ռուսական տնտեսությունում այժմ մոխրագույն շրջան է. Պուտին