Կոլումբիայի տարածքային ջրերում մոտ 6 տոննա կոկաինով բարձված սուզանավ է հայտնաբերվել
Կոլումբիայի տարածքային ջրերում հայտնաբերվել է սուզանավ, որում բարձված է եղել 5.8 տոննա կոկաին, հայտնում է lenata.ru-ն` մանրամասնելով, որ հատուկ օպերացիան իրականացրել են հանրապետության և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը։
«Սուզանավը կառավարել է 4 մարդ` 3 կոլումբացի և 1 մեքսիկացի: Նրանք բոլորը ձերբակալված են»,-ասվում է Կոլումբիայի ռազմածովային ուժերի տարածած հայտարարության մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ, 2015թ. իրականացվել է ծովային ճանապարհով կոկաին տեղափոխող փոխադրամիջոցների կանգնեցման մոտ 200 հատուկ օպերացիա: Դրանց շրջանակներում առգրավվել է մոտ 96 տոննա կոկաին։










