Թուրքիայում գիտեին Ստամբուլում և Բրյուսելում պատրաստվող ահաբեկչությունների մասին. լրատվամիջոցներ

13:11 • 14.04.16

Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը (TEM) նախազգուշացրել է թուրքական և բելգիական անվտանգության մարմիններին այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչությունն է պատրաստում Ստամբուլում և Բրյուսելում, հաղորդում է Hurriyet թերթը:

Հատուկ ծառայություններում թերթի աղբյուրի տեղեկություններով՝ անցած տարվա դեկտեմբերի 23-ին TEM-ը նախազգուշացում է տարածել ահաբեկչությունների մասին, որոնք ԻՊ-ը պատրաստվում է իրականացնել Թուրքիայում և Բելգիայում: Ավելի քիչ, քան մեկ ամիս անց՝ հունվարի 12-ին ԻՊ-ից ահաբեկիչ մահապարտն ահաբեկչություն է իրականացրել Ստամբուլում Սուլթանահմեդ հրապարակում, որի հետևանքով զոհվել էր Գերմանիայից 11 զբոսաշրջիկ: Մարտի 19-ին նման ահաբեկչություն է իրականացվել Ստամբուլի Իսթիքլալ հետիոտնային փողոցում: Այդ ժամանակ մահացել է Իսրայելից երեք զբոսաշրջիկ և Իրանի մեկ քաղաքացի: Մարտի 22-ին ԻՊ-ի գրոհայինները ահաբեկչությունների շարք են իրականացրել Բրյուսելում, որոնց  զոհ է դարձել 32 մարդ:

Cumhuriyet թերթի տեղեկություններով՝ թուրքական հետախուզությունը անցած տարվա սեպտեմբերին ունեցել է օպերատիվ տեղեկատվություն ԻՊ-ի կողմից հանրահավաքների ժամանակ «մեկից ավելի մահապարտի» օգտագործմամբ պատրաստվող ահաբեկչության մասին, սակայն այն չի փոխանցվել հատուկ ծառայության ղեկավարությանը «արհամարհելու կամ այլ պաճառներով»: Հոկտեմբերի 10-ին ԻՊ-ի երկու ահաբեկիչ մահապարտ պայթյուններ են կազմակերպել Անկարայում խաղաղ հանրահավաքի մեկնարկից առաջ, ինչի հետևանքով մահացել էր 130 մարդ:

 

Թուրքիայում գիտեին Ստամբուլում և Բրյուսելում պատրաստվող ահաբեկչությունների մասին. լրատվամիջոցներ