Ռուսաստանը Թուրքիային իր ընկերն է համարում, բայց խնդիրներ կան քաղաքական գործիչների հետ. Պուտին

13:53 • 14.04.16

Ռուսաստանը Թուրքիային իր ընկերն է համարում, բայց խնդիրներ կան քաղաքական գործիչների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Մենք մեծավմասամբ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Թուրքիան նույնպես համարում ենք բարեկամ երկիր: Բայց մենք որոշ երկրների պահվածքը ոչ ադեկվատ ենք համարում և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք խնդիրներ ունենք քաղաքական որոշ գործիչների հետ, և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք աշխատում ենք հանգիստ, առանց կտրուկ գործողությունների»,- ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը երբեք չի հայտնվի թշնամական օղակի մեջ:

 

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի արձագանքել իր դեմ թշնամական գործողություններին:

 

«Եթե մեկը որոշել է խորտակվել, նրան արդեն անհնար է փրկել: Բայց մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, եթե նա ինքը դա ցանկանա»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով 12-ամյա աղջնակի հարցին, թե եթե խորտակվեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ո՞ւմ առաջինը կփրկեր Պուտինը:

 

Ռուսաստանը Թուրքիային իր ընկերն է համարում, բայց խնդիրներ կան քաղաքական գործիչների հետ. Պուտին