Թուրքական ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում նրանց հետ. Պուտին

14:05 • 14.04.16

Թուրքական ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում նրանց հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիների հետ ավանդական «ուղիղ կապի» ժամանակ։

 

Պուտինին հարց է տրվել նաև Թուրքիայում հանգստի մասին։ Նա նշել է, որ այժմ Թուրքիայում հանգիստը վտանգավոր է, երկրի հարավում փաստացիորեն քաղաքացիական պատերազմ է ընթանում։

 

ՌԴ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիայի ղեկավարությունը կձգտի ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, բայց թե արդյոք նրանք կկարողանա՞ն դա անել՝ մեծ հարց է:

 

Թուրքական ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում նրանց հետ. Պուտին