Հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակը հաջողությամնբ հասցվել է Դեյր Էլ Զոր. ՄԱԿ

01:20 • 14.04.16

ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի կողմից արտոնագրված ռուսական ինքնաթիռը պարաշյուտների օգնությամբ չորեքշաբթի հումանիտար օգնություն է հասցրել շրջափակման մեջ գտնվող սիրիական Դեյր Էլ Զոր քաղաք:

 

ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:


Վերջինս հիշեցրել է, որ սա արդեն երկրորդ հաջողակ փորձն է վերջին օրերին: Կիրակի Դեյր Էլ-Զոր է հասցվել 26  հարթակ, որոնցից 20-ը վայրէջք է կատարել նախատեսված վայրում:


Այսօրվա փորձը հարյուրտոկոսանոց հաջողություն է ունեցել. բոլոր 26 հարթակները` 20 տոննա սննդամթերքով, որոնք նախատեսված է մեկ ամսվա ընթացքում 2000 մարդու կերակրելու համար, հասել են Կարմիր կիսալուսնի սիրիացի աշխատակիցներին:

 

 

Հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակը հաջողությամնբ հասցվել է Դեյր Էլ Զոր. ՄԱԿ