Ուրուգվահայերն իրենց համերաշխությունն են հայտնել Ղարաբաղին` պահանջելով վերջ դնել Ադրբեջանի ագրեսիային
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում մոտ 300 ցուցարարներ ապրիլի 13-ին բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, հաղորդում Prensa Armenia-ն:
«Ցույցեր են տեղի ունեցել Արգենտինայի Բուենոս Այրես և Կորդովա քաղաքներում, կլինեն նաև Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, ինչպես և աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում», - ասել է Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամ Ֆեդերիկո Վանեսկահյանը:
Ինչպես ընդգծել է Վանեսկահյանը, նմանատիպ ցույցերը կշարունակվեն, քանի դեռ պատժամիջոցներ չեն կիրառվել ագրեսորի դեմ:
Ցույցին ներկա է գտնվել Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, սենատոր Ռուբեն Մարտինես Ուելմոն, նախկին կանցլեր Բելելա Էռերան:











