ԱՄՆ-ն հրապարակել է ռուսական Սու-24-երի՝ ամերիկյան ռազմանավին շատ մոտ թռիչքը պատկերող տեսանյութեր (տեսանյութեր)
ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հրապարակել է տեսանյութեր ու լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ռուսական Սու-24 ռմբակոծիչներն ու Կա-27 ուղղաթիռը Բալթիկ ծովում թռչում ամերիկյան «Դոնալդ Կուկ» ականակիր նավին շատ մոտ։
Մամուլի հաղորդագրության մեջ խոսվում է ռուսական ավիացիայի մասնակցությամբ մի քանի միջադեպերի մասին, որոնք տեղի են ունեցել ապրիլի 11-12-ին։
Ապրիլի 11-ին ռուսական Սու-24-ը մի քանի անգամ թռել է չափազանց ցածր բարձրության վրա՝ մոտենալով նավին։ Դրանցից մեկը ոչ անվտանգ է համարվել, քանի որ հենց այդ պահին նավի վրա լիցքավորվում էր ԱՄՆ-ի դաշնակիցներին պատկանող մի ուղղաթիռ։
Ապրիլի 12-ին ռուսական Կա-27 ուղղաթիռը 7 շրջան է կատարել «Դոնալդ Կուկի» շուրջը։
Նույն օրը երկու Սու-24-ներ 11 անգամ ցածր բարձրությամբ մոտեցել են նավին։ Կործանիչների անձնակազմերը չեն արձագանքել ռուսերենով և անգլերենով հնչող պահանջներին։










