Մոսկվա-Վլադիվոստոկ չվերթի ուղևորին գոտիներով կապել են նստարանին
Մոսկվա-Վլադիվոստոկ չվերթն իրականացնող օդանավի ուղևորին, որը թռիչքի ժամանակ ոչ ադեկվատ վարք է դրսևորել, բորտուղեկցորդները գոտիներով կապել են ինքնաթիռի նստարանին։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ի՝ Հեռավոր արևելյան դաշնային շրջանային վարչության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ուղևորի մոտ խուճապի նոպա է սկսվել։ «Ուղեկցորդները որոշել են նրան գոտիներով կապել նստարանին»,-ասել է նա։
Նշվում է, որ ուղևորն ալկոհոլ օգտագործած չի եղել։
Տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է իրականացնում միջադեպի առնչությամբ, ճշտվում են պատճառներն ու իրադրությունը։










