Ժիրինովսկին առաջարկել է Կոմկուսին Լենինին իրենց հաշվին պահել
Ռուսաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն Լենինի մարմնի պահպանման բժշկակենսաբանական աշխատանքների վճարումից, և բոլոր ծախսերը պետք է վճարի ՌԴ կոմունիստական կուսակցությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է gazeta.ru-ն։
«Պետք է կրճատել ծախսերը։ ՌԴԿԿ-ն կարող է իր վրա վերցնել... Եթե 2016 թվականի համար 13 միլիոն ռուբլի է, նրանք ունեն այդ գումարները»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 2016 թվականին Լենինի մարմնի պահպանությունը գնահատվել է 13 միլիոն ռուբլի։










