Լոս Անջելեսում բնակվող հայ ընտանիքին սպառնացել են իրենց բնակարանից հայկական դրոշ կախելու համար

20:39 • 15.04.16

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տուխունգա  քաղաքում բնակվող հայ ընտանիքին սպառնալից երկտող են թողել իրենց տանից հայկական դրոշ կախելու համար: Horizon Weekly-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի խուզարկուն:

 

Ամերիկաբնակ Հասմիկ Չաթալյանը ոստիկանության է դիմել հինգշաբթի ցերեկը` ընտանեկան փոստարկղում սպառնալից երկտողը հայտնաբերելուց հետո:


Երկու երեխաների մայրը պատմել է, որ դրոշը կախել է իր բնակարանից` ի հիշատակ զոհված հայ հերոսների: Ըստ Չաթալյանի երկտողում գրված է եղել. «Դուք կվնասվեք»:


«Սպառնալիքների ենթարկվել իմ սեփական տանը, դա ահավոր էր»,  -պատմում է Չաթալյանը:
Խուզարկուները երկտողը վերցրել են փորձաքննության ենթարկելու և մատնահետքերը պարզելու համար:  Գործով հետաքննություն է սկսվել:

 

Լոս Անջելեսում բնակվող հայ ընտանիքին սպառնացել են իրենց բնակարանից հայկական դրոշ կախելու համար