Իսրայելի հայ համայնքն իր բողոքն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու դեմ

19:25 • 15.04.16

Երուսաղեմում հայ համայնքը ապրիլի 14-ին բողոքի ցույց է անցկացրել` ընդդեմ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, որն օգտագործվում է հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում:

 

Ինչպես փոխանցում է albawaba.com-ը` ցույցի լուսանկարներն ու տեսանյութը Twitter-ում հրապարակել է ABC News-ի` Միջին Արևելքի  պրոդյուսեր Նասսեր Աթթան:


Իսրայելահայերն իրենց բողոքն արտահայտել են Իսրայելի արտգործնախարարության շենքի դիմաց:


«Իսրայելն աջակցում է Ադրբեջանի պետական ահաբեկչությանը», - ասվում է ցուցարարների պատրաստած պաստառներից մեկում:

 

 

Իսրայելի հայ համայնքն իր բողոքն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու դեմ