Հրթիռակոծվել են Հալեպի հայկական թաղամասերը

21:02 • 15.04.16

Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ և Վիլաներ թաղամասերը ապրիլի 14-ին հրթիռակոծման են ենթարկվել:

 

Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն` վկայակոչելով Հալեպում գործող «Գանձասար» լրատվական գործակալություն, հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան զինված ընդդիմադիր խմբավորումների կողմից: 


Ինչպես հաղորդվում է տեղի բնակիչներից ոմանք վնասվածքներ են ստացել, բազմաթիվ կառույցներ, տներ և պահեստներ ավերվել են:


Վերջին օրերին Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասը ևս հրթիռակոծման կենտրոնում է հայտնվել:  Հրթիռներից մեկը վնասել է Հալեպի հայկական դպրոցը, սակայն զոհեր չեն եղել:
 

 

 

Հրթիռակոծվել են Հալեպի հայկական թաղամասերը