Բելգիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել ահաբեկչությունների պատճառով

14:31 • 15.04.16

Բելգիայի տրանսպորտի նախարար Ժակլին Գալանը հրաժարականի դիմում է ներկայացրել քննադատությունից հետո, թե ինքը տեղյակ է եղել Բրյուսելի օդանավակայանում անվտանգության հետ կապված խնդիրների մասին ահաբեկչություններից դեռ շատ առաջ, գրում է Le Soir-ը։

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ նախարարին մեղադրում են այն բանի համար, որ նա թաքցրել է Եվրամիության հանձնաժողովի զեկույցը, որտեղ քննադատաբար է գնահատվում Բրյուսելի օդավանակայանում անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը՝ մարտին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից դեռ շատ առաջ։

 

Ավելի վաղ Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնն է հրաժարական տալու մտադրություն հայտնել Բրյուսելում ահաբեկչական շարքերից հետո։

 

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, 340-ից ավելի մարդ ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Բելգիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել ահաբեկչությունների պատճառով