Հիլարի Քլինթոնը Լիբիայում ստեղծված քաոսի համար իրեն պատասխանատու չի համարում

13:11 • 15.04.16

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների բանավեճի ընթացքում ժխտել է, թե պատասխանատու է ԱՄՆ-ի կողմից 2011 թվականին միջամտելուց հետո Լիբիայում ստեղծված քաոսի համար, հայտնում է CNN-ը։


Նա հայտարարել է, որ «ԱՄՆ-ն շատ բան է արել երկրին օգնելու համար»։ Այլ թեկնածու Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնն աջակցել է Լիբիայում «ռեժիմի փոփոխությանը», ինչը ծանր հետևանքների է հանգեցրել։

 

Նախկին պետքարտուղարը պնդել է, որ «որոշումը նախագահինն էր», և ավելացրել է, որ ինքը պատասխանատու էր միայն հետախուզության համար։

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Fox News-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Լիբիա ներխուժումն իր ամենամեծ սխալն է համարում։ «Բայց այդ պահին ես կարծում էի, որ դա ճիշտ քայլ էր»,-ասել էր նա։

Հիլարի Քլինթոնը Լիբիայում ստեղծված քաոսի համար իրեն պատասխանատու չի համարում