Մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր կստեղծվի

11:25 • 15.04.16

Գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարական տվեց  մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 2-13-ն ընկած հատվածում հայկական կողմն ունեցել է 92 զոհ։

 

 

Մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր կստեղծվի