Ուկրաինայի նոր վարչապետն իր կարիերան սկսել է փականագործի աշխատանքից. լրատվամիջոցներ

12:58 • 15.04.16

Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Վլադիմիր Գրոյսմանն իր կարիերան սկսել է փականագործի աշխատանքից, գրում է ուկրաինական Фокус առցանց պարբերականը։

 

Լրատվամիջոցի ունեցած տվյալների համաձայն՝ Գրոյսմանը 14 տարեկանում որպես փականագործ է աշխատել, իսկ 16 տարեկանում նշանակվել է «ОКА» մասնավոր փոքր ձեռնարկության կոմերցիոն տնօրենի պաշտոնում: Դրանից 2 ամիս անց Գրոյսմանը նույն պաշտոնին է նշանակվել իր հոր ձեռնարկությունում։


Վարչապետ դառնալուց առաջ Գրոյսմանը զբաղեցրել է Գերագույն ռադայի խոսնակի պաշտոնը։

 

Հիշեցնենք, որ երեկ Ռադան Գրոյսմանին պաշտոնապես նշանակել է վարչապետի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր Արսենի Յացենյուկը:


Ուկրաինայի նոր վարչապետն իր կարիերան սկսել է փականագործի աշխատանքից. լրատվամիջոցներ