Գվատեմալայի ափերին 6.2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

22:15 • 15.04.16

Գվատեմալայի ափերին 6.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: РИА Новости-ի փոխանցմամբ`  ուրբաթ տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

 

Երկրաշարժը գրանցվել է ուրբաթ` երևանյան ժամանակով 18:11-ին:  Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չամպերիկո բնակավայրից 95 կմ հեռավորությամբ:  Երկրաշարժի օջախն ընկած է եղել 48.4 կմ խորությամբ:


Տուժածների կամ վնասների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվել:

 

Գվատեմալայի ափերին 6.2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել