Իրաքյան զորքերն ազատագրել են ռազմավարական նշանակություն ունեցող Հիտ քաղաքը
Իրաքյան զորքերն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումից հետ են վերցրել ռազմավարական կարևորություն ունեցող Հիտ քաղաքը, հայտնում է BBC-ն` իշխանություններին հղումով:
Երկրի բանակը հայտարարել է, որ շաբաթներ տևած մարտերից հետո Հիտ քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է Հակաահաբեկչական ծառայությունների ուժերի կողմից:
Մարտի կեսերին սկսված գործողությունն անցկացվել է կառավարական զորքերի ավելի լայնամասշտաբ արշավի շրջանակում, որը եղել է Անբար նահանգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար:
Հիտի միջով է անցնում մատակարարման երթուղին, որը կապում է Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածքները։
Բաղդադից 150 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքը հետ է բերվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ։










