ԻՊ-ի գրոհայինները սիրիական ինքնաթիռ են խոցել. Reuters

00:16 • 15.04.16

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հինգշաբթի սիրիական ինքնաթիռ են խոցել Էս-Սուվայդա քաղաքի մոտակայքում գտնվող զինվորական օդանավակայանում:

 

Ինչպես հաղորդում է Reuters-ը, օդաչուն, հավանաբար, փրկվել է: Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը տեղեկություն է ստացել, որ ռազմական խմբավորումը հավանաբար ինքնաթիռ  է խոցել Խալխալա օդանավակայանի մոտ:


Ավելի վաղ գրոհայինների գործողությունները լուսաբանող լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԻՊ-ը ռազմական ինքնաթիռ է խոցել Սիրիայի Ռաքքա քաղաքում:

 

ԻՊ-ի գրոհայինները սիրիական ինքնաթիռ են խոցել. Reuters