Ճապոնիայում երկրաշարժից 6 ժամ անց փլատակների տակից 8 ամսական երեխայի են փրկել

08:44 • 15.04.16

Ճապոնական Կումամոտո քաղաքում, որտեղ հինգշաբթի օրը 6.5 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, փրկարարներին հաջողվել է աղետից 6 ժամ անց շենքի փլատակների տակից 8 ամսական երեխայի դուրս բերել, հայտնում է РИА Новости-ն:
 

Երկրաշարժից 6 ժամ անց փրկարարները տեղեկություն են ստացել, որ փլատակների տակ 8 ամսական երեխա է գտնվում: Նրանց հաջողվել է լսել երեխայի լացը, այնուհետև շարունակել փրկարարական աշխատանքներն այդ ուղղությամբ: Երեխայի կյանքի համար պայքարել է մոտ 50 փրկարար։ Մոտ 1 ժամ անց երեխային դուրս են բերել` առանց որևէ քերծվածքի։

 

Հաղորդվում է երկրաշարժի հետևանքով ավելի քան 1000 տուժածի մասին։

 

 


 

 

Ճապոնիայում երկրաշարժից 6 ժամ անց փլատակների տակից 8 ամսական երեխայի են փրկել