Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը մոխրի 5.5 կիլոմետրանոց սյուն է արձակել
Կլյուչևսկայա սոպկա հրաբուխը, որը համարվում է Եվրասիայի տարածքում ամենաբարձր գործող հրաբուխը, մոխրի 5.5 կիլոմետրանոց սյուն է արձակել։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, արտանետումը տեղի է ունեցել Կամչատկայի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին:
Հիշեցնենք, որ 4.750 մ բարձրությամբ հրաբուխն ակտիվացել էր ապրիլի սկզբին։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2015թ. մարտի 24-ին` շարունակվելով 3 ամիս։










