ՀՀ և ՌԴ պաշտպանության հանձնաժողովների համատեղ հայտարարության տեքստ չներկայացվեց. ռուս գործընկերները ժամանակ են խնդրել

18:50 • 15.04.16

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստից հետո կողմերի միջև համաձայնեցված համատեղ հայտարարության տեքստ այդպես էլ չներկայացվեց:

 

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց, թե ինչ են քննարկել նիստի ընթացքում, բայց նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ համատեղ հայտարարության տեքստով հանդես կգան ավելի ուշ:

 

«Ռուսական կողմը ժամանակ է խնդրել, որպեսզի ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախապատրաստած հայտարարության տեքստի մշակման ուղղությամբ, և մենք համաձայնվել ենք, որ տեքստը համաձայնեցնենք, և նոր միայն հրապարակայնեցվեն»,-ասաց նա: 

 

Թե որն է եղել հիմնական շեշտադրումները, Նահապետյանը նշեց, որ քանի դեռ այն համաձայնեցման փուլում է՝ բոլոր մանրամասները ներկայացնել չեն կարող, բայց նշեց, որ բնականաբար տեքստը պարունակել է բոլոր այն մտահոգությունները, որ քննարկվել է համատեղ նիստի ընթացքում:


«Տրվելու է կոնկրետ գնահատականներ և տեքստում լինելու է առաջարկություններ գործնական քայլեր կատարելու և Հարավային Կովկասում ռազմաքաղաքական վիճակն առավել ապահով պահելու և  նաև անվտանգության համակարգն ամրապնդելու»,-ասաց նա:

 

Իսկ մինչ այդ Կորյուն Նահապետյանը նշեց, թե քննարկվել են տարածաշրջանի անվտանգության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը:  Ըստ նրա, նաև անդրադարձել են ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային, որն ուղեկցվել է լայնամասշտաբ ռազմական գործողություններով:

 

«Քննարկման մասնակիցների կողմից կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և բանակցային գործընթացի շարունակում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-ասաց նա:

 

Համակողմանի անդրադարձ է կատարվել ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության ուղղությունների, ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական ոլորտներում երկկողմ համագործակցության ոլորտներում, մասնավորապես ՀՀ և ՌԴ ԶՈւ փոխգործակցության ամրապնդմանը և հակաօդային պաշտպանական ուժերի միասնական  համակարգի ստեղծմանը, ՀՀ-ի ԶՈւ-ը ժամանակակից սպառազինություններով համալրելու հարցերին»,-ասաց նա:

 

Քննարկվել է նաև համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների հարցը, և այդ նպատակով կարևորվել է օրենսդրության ներդաշնակեցման հարցը:

 

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Չեկալին իր հերթին նշեց, թե քանի որ շատ ավելի վաղ էր նախատեսված նիստն անցկացել, ուստի և չէին կարող նման զարգացումները ենթադրել, և  ժամանակ է խնդրել հայտարարության տեսքը համաձայնեցնելու առնչությամբ: 

 

Նա նշեց, որ լիարժեք փոխըմբռնման են հասել և խոսել են պարտավորությունների կատարման մասին:

 

«Մենք հայ գործընկերներից ստացել ենք բավարար ինֆորմացիա, լսել նրանց գնահատականները, և պետք է հասկանանք, թե ինչպիսի քայլեր պետք է անենք: Մենք պետք է ունենք միասնական դիրքորոշում»,-ասաց նա:



 

 

ՀՀ և ՌԴ պաշտպանության հանձնաժողովների համատեղ հայտարարության տեքստ չներկայացվեց. ռուս գործընկերները ժամանակ են խնդրել