Պեսկովը ներողություն է խնդրել գերմանական թերթի սեփականատերերի մասին Պուտինի խոսքերի համար

14:42 • 15.04.16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը ներողություն է խնդրել գերմանական Süddeutsche Zeitung թերթից, որի սեփականատեր էր Պուտինն անվանել ամերիկյան Goldman Sachs բանկին, գրում է РБК-ն։

 

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա նաև իր սեփական սխալն է անվանել։

 

Նախօրեին ՌԴ քաղաքացիների հետ ամենամյա «Ուղիղ կապի» ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հոլդինգը, որի մեջ մտնում է թերթը, պատկանում է Goldman Sachs-ին։

 

«Դա հավանաբար մեր սխալն է, հավանաբար իմ սխալը, նրանց, ովքեր դրա վերաբերյալ թղթեր են պատրաստել։ Այնտեղ իսկապես սխալ տեղեկատվություն է եղել, որը չենք ստուգել և ներկայացրել ենք նախագահին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

 

Նախօրեին Պուտինը, մեկնաբանելով «պանամական թղթերը», հայտարարել էր. «Այն առաջինը որտե՞ղ է հայտնվել՝ Süddeutsche Zeitung-ում»,-ասել էր Պուտինը՝ շարունակելով, որ թերթը «մտնում է մեդիա հոլդինգի մեջ, իսկ այդ մեդիա հոլդինգը պատկանում է ամերիկյան ֆինանսական Goldman Sachs կորպորացիային, այսինքն՝ ամեն ինչի հետևում պատվիրատուների ականջներն են երևում»։

Պեսկովը ներողություն է խնդրել գերմանական թերթի սեփականատերերի մասին Պուտինի խոսքերի համար