Microsoft-ը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ

11:14 • 15.04.16

Microsoft ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ պահանջելով իրենց իրավունք տրամադրել տեղեկացնել իրենց հաճախորդներին այն դեպքում, երբ ընկերությունն իշխանություններին իր հաճախորդների էլեկտրոնային փոստին հասանելիություն է տրամադրում։ Հայցում նշվում է, որ օգտատերերի հաշիվներ մուտք գործելն առանց նրանց տեղեկացնելու խախտում է երկրի սահմանադրությունը:

 

Microsoft-ի տվյալներով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում ստացվել է տվյալներ տրամադրելու 5.624 դիմում, մոտ կեսը կապված են եղել դատարանի որոշման հետ և պարտավորեցրել են ընկերությանը չհայտնել հաճախորդներին նրանց հաշիվներ մուտք գործելու մասին:

 

Microsoft-ը նշում է, որ կառավարությունն էլեկտրոնային հաղորդակցություններին ավելի հաճախ է հասանելիություն ցանկանում ստանալ, քան ֆիզիկական փաստաթղթերին:

«Մարդիկ պահպանում են իրենց իրավունքները, երբ նրանք տեղափոխում են իրենց անձնական տեղեկատվությունը ֆիզիկական կրիչից էլեկտրոնային կրիչի»,- ասված է ընկերության փաստաթղթում:

 

Microsoft-ը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ