Մուշում մահապարտ է ձերբակալվել
Մուշ նահանգում՝ Թուրքիայի հարավ-արևելքում, ոստիկանությունը ձերբակալել է մահապարտի, հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ ձերբակալվածը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ է և մտադրվել էր «ահաբեկչություն իրականացնել մայրաքաղաք Անկարայում»։
Անկարայում վերջին խոշոր ահաբեկչությունը տեղի էր ունեցել մարտի 13-ին։ Ականապատ ավտոմեքենայի պայթյունից զոհվել էր 37, վիրավորվել՝ 125 մարդ։










