Հաջորդ շաբաթ Օբաման կայցելի Սաուդյան Արաբիա և Եվրոպա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Սաուդյան Արաբիա, Մեծ Բրիտանիա ու Գերմանիա։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, 1 շաբաթ տևելիք ուղևորության շրջանակում Օբաման կհանդիպի Սաուդյան Արաբիայի միապետ Սալմանի հետ, ինչպես նաև կմասնակցի Արաբական ծոցի 6 պետությունների ղեկավարների հետ գագաթնաժողովին` քննարկելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։
Մեծ Բրիտանիայում Օբաման թագուհի Էլիզաբեթ 2-րդի 90- ամյակի կապակցությամբ կընթրի միապետի հետ Վինձորյան պալատում: Բացի այդ, նա կհանդիպի վարչապետ Դևիդ Քեմերոնին:
Գերմանիայում Միացյալ Նահանգների նախագահը կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելին, որի հետ կմասնակցի Hannover Messe-ի` աշխարհի խոշորագույն արդյունաբերական տեխնոլոգիաների տոնավաճառի բացման արարողությանը։










