Ուկրաինայի ռադայի խոսնակը պաշտպանել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի սահմանումը
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին պաշտպանել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի սահմանումը, հաղորդում է gazeta.ru-ն։
«Լինելով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ ես հանդես եմ եկել Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի սահմանման նախաձեռնությամբ։ Իմ դիրքորոշումը պահպանվում է։ Ես կարծում եմ, որ դա այն ճանապարհն է, որը մենք պետք է անցնենք»,- ասել է նա։
Նշվում է, որ Պարուբին չի պատասխանել հարցին, թե քվեարկության կդրվի՞ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հարցը։










