Սալվադորում ջրի պակասի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

10:01 • 15.04.16

Սալվադորի նախագահ Սանչես Սերենը հինգշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, հայտարարել է երկրի պատմության մեջ առաջին անգամ ջրի պակասի պատճառով արտակարգ դրություն սահմանելու մասին, հաղորդում է РИА Новости-ն։

 

Նրա խոսքով՝ կլիմայական փոփոխությունները և Էլ-Նինյո բնական երևույթը կարող են հանգեցնել հումանիտար ճգնաժամի՝ Կենտրոնական Ամերիկայում վերջին չորս տարվա ընթացքում դիտվող տեղումների կրճատման արդյունքում:

 

Սերենն ընդգծել է, որ ջրի ծավալը գետերում և ջրամբարներում հասել է կրիտիկական ցուցանիշների:

 

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մայրաքաղաք Սան Սալվադորի արվարձանների բնակիչները հանդես են եկել ջրի պակասի առնչությամբ բողոքի ակցիաներով։

 

Սալվադորում ջրի պակասի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել