ՄԱԿ-ը պահանջում է Թուրքիայից տվյալներ տրամադրել փախստականների մահվան հնարավոր դեպքերի մասին

15:17 • 15.04.16

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով վարչության աշխատակիցները Թուրքիայի իշխանություններին պահանջ են ներկայացրել տվյալներ տրամադրել Սիրիայի հետ սահմանին փախստականների մահվան հնարավոր դեպքերի մասին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ուիլյամ Սպինդլերը, հաղորդում է РИА Новости-ն։

 

«Նման հաղորդագրություններ ստացվել են մարդասիրական կազմակերպություններից»,- հայտնել է նա։

 

Նա նաև նշել է, որ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչությունը չի զբաղվում Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման հնարավոր խախտումների կամ Թուրքիայի կողմից երկրի տարածքը գնդակոծելու մասին հարցերով, սակայն ներգաղթյալների և փախստականների մահվան հնարավոր դեպքերի մասին հաղորդագրությունների պատճառով տեղեկությունը հաստատելու հարցումն ուղարկվել է Անկարա։

 

ՄԱԿ-ը պահանջում է Թուրքիայից տվյալներ տրամադրել փախստականների մահվան հնարավոր դեպքերի մասին