150-180 մլրդ դոլար. ՀԲ-ն հայտնել է Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ գումարի չափը

09:30 • 15.04.16

Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար Ջիմ Յոն Կիմն Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ-ի համատեղ ժողովի ժամանակ հայտնել է, որ Սիրիայի վերականգնման համար կպահանջվի 150-180 մլրդ դոլար։


«Սակայն ինձ անհանգստացնում է այն, որ նավթի գների անկման պատճառով անհրաժեշտ քանակությամբ գումար չի հավաքվի: Սովորաբար ֆինանսական օգնության մեծ մասը տրամադրվում էր տարածաշրջանային հարևանների` նավթարդյունահանող պետությունների կողմից, բայց հիմա այդ երկրներն իրենք են բախվել բյուջետային պակասորդի»,-ասել է ՀԲ-ի ղեկավարը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն, 2011թ. մարտից քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայի տնտեսությունը կրել է տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս։


 

150-180 մլրդ դոլար. ՀԲ-ն հայտնել է Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ գումարի չափը