Լոնդոնաբնակ հայ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի

21:17 • 16.04.16

Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 15-ին բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի:

 

Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի Հայ երիտասարդական միության մասնաճյուղը`  հարյուրից ավելի հայ ցուցարարներ հավաքվել են Լոնդոնում` Ադրբեջանի դեսպանության առջև և երկու ժամ շարունակ իրենց բողոքի ձայնը բարձրացրել` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ դրսևորվող ադրբեջանական ագրեսիայի:


Նշվում է, որ նրանց հարևանությամբ փոքրաթիվ  ցույց են կազմակերպել նաև լոնդոնաբնակ ադրբեջանցիները:

 

Լոնդոնաբնակ հայ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի