Ուրուգվայում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Ուրուգվայի Դոլորես քաղաքում տորնադոյի հետևանքով տուժել է մոտ 200 մարդ, 4-ը մահացել են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երկրի նախագահ Տաբարե Վասկեսը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել: Լրջորեն վնասվել են կամ փլուզվել են տասնյակ շինություներ: Խնդիրներ են առաջացել հեռախոսակապի հետ, խախտվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Դոլորեսի ոստիկանությունը գրանցել է կողպուտի դեպքեր, մի քանի մարդ ձերբակալվել է:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները և փրկարարները: Պաշտպանության նախարարությունն այնտեղ է ուղարկել լրացուցիչ տեխնիկա և մասնագետներ:










