Իրանցի ներգաղթյալը տուգանվել է ինքնասպանության փորձ կատարելու համար
Իրանցի փախստականը տուգանվել է ինքնասպանության փորձի համար, այն բանից հետո, երբ իշխանությունները փորձել են վտարել նրան և նրա դստերը Ավստրալիայի կողմից ֆինանսավորվող փախստականների կենտրոնից Նաուրու կղզում, գրում է BBC-ն:
Սեմ Նեմաթին, ով 8-ամյա դստեր միակ խնամակալն է, Նաուրու է ուղարկվել ավստրալական իշխանությունների կողմից, հունվարին ինքնուրույն տեղափոխվել է ներգաղթյալների պահման կենտրոններից մեկը, որպեսզի իր աղջիկը կարողանա խաղալ այլ երեխաների հետ:
Երբ կենտրոնի աշխատակիցները եկել են իրանցուն վտարելու, նա փորձել է ինքնասպանություն գործել: Նաուրու կղզում ինքնասպանության փորձերն արգելված են օրենքով 1899-ից:
Նեմաթին ընդունել է իր մեղքը և պետք է 155 դոլար տուգանք մուծի: Դատախազները պահանջել են նրան 2 ամսով ձերբակալել` նշելով, որ նման պատժամիջոցը նախազգուշացում կլինի մյուս ներգաղթյալների համար, ովքեր նման կերպ կցանկանան բողոքել իշխանությունների գործողությունների դեմ:










