Ճապոնիայում երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի (լուսանկարներ)
Ճապոնիայի Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 9 մարդ, ավելի քան 1000-ը տուժել են, գրում է Газета-ն` հղում անելով NHK ալիքին:
Հզոր երկրաշարժի հետևանքով հոսպիտալացվել և ծանր վիճակում է գտնվում ավելի քան 80 մարդ:
Երկրի հարավ-արևմուտքում հաջորդ հզոր երկրաշարժերի զոհն է դարձել 19 մարդ: Երկու օրում զոհերի թիվն, այսպիսով` հասել է 28 մարդու:
Պարզաբանվում է, որ ընդհանուր գրեթե 2000 մարդ ստացել է թեթև և միջին աստիճանի ծանրության վնասվածքներ:
Նշվում է, որ հիմնական և կրկնվող ցնցումները հանգեցրել են շատ շինությունների փլուզման: Երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ հինգշաբթիից ի վեր Ճապոնիայի հարավում ավելի քան 230 երկրաշարժ է գրանցվել:
















