Հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ. ԼՂՀ ՊԲ

21:45 • 16.04.16

Ապրիլի 16-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է նույնը. տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։


Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, իսկ հյուսիսարևելյան՝ (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):


ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում պահպանել են կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը և պատասխան քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

 

Հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ. ԼՂՀ ՊԲ