Բոլիվիայի նախագահը կոկայի տերևների օգտակարության մասին գիրք է նվիրել Հռոմի պապին

10:37 • 16.04.16

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Վատիկանում հանդիպման ժամանակ կոկայի օգտակարության մասին 3 գիրք է նվիրել, հայտնում է Интерфакс-ը:


Մասնավորապես, այդ գրքերում կոկայի տերևները դիտարկվում են որպես դիետիկ մթերք և նիհարելու միջոց:


Աղբյուրը հիշեցնում է, որ 2015-ին Բոլիվիայում պոնտիֆիկոսի այցի ժամանակ Մորալեսն ուշադրություն է գրավել իր հանդեպ, երբ Ֆրանցիսկոսին նվիրել է խաչ` կոմունիստական խորհրդանշիներով` մուրճ և մանգաղ: Սակայն Հռոմի պապը հրաժարվել էր մեկնաբանություններից:

Բոլիվիայի նախագահը կոկայի տերևների օգտակարության մասին գիրք է նվիրել Հռոմի պապին