Նավթի հարցով Դոհայում հանդիպումը հետաձգվում է փոփոխությունների պատճառով, որոնք պահանջել է Էր-Ռիադը
Նավթի հարցերով հանդիպումը Դոհայում հետաձգվում է փոփոխությունների պատճառով, որոնց մասին վերջին րոպեին խնդրել է Սաուդյան Արաբիան, հաղորդում է РИА Новости-ն:
Նավթի արդյունահանման մակարդակի սառեցման հարցով պատրաստվող համաձայնագրի մասնակիցների պաշտոնական հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր 8:45-ին:
Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան փետրվարի 16-ին Դոհայում տեղի ունեցած հանդիպմանը նավթի համաշխարհային գներին աջակցելու համար պայմանավորվել են պահպանել արդյունահանումը 2016 թվականին միջինը հունվարի մակարդակի համապատասխան, սակայն միայն այն դեպքում, երբ այլ արտադրողները նույնպես միանան նախաձեռնությանը: Ավելի ուշ ՕՊԵԿ անդամները և կազմակերպության մեջ չմտնող երկրները պայմանավորվել են հանդիպում անցկացնել ապրիլի 17-ին, Քաթարի մայրաքաղաքում, լայն կազմով :










