Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 77-ի

14:12 • 17.04.16

Էկվադորում տեղի ունեցած 7.8 մագնիտուդ  հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը կտրուկ աճել է՝ 41-ից հասնելով 77-ի: Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին պաշտոնապես հայտարարել է Էկվադորի փոխնախագահ Խորխե Գլասը՝ հավելելով, որ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է՝ 588-ի:

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի նախագահ Ռաֆայել Կորեան Էկվադորում արտակարգ իրավիճակ է հայտարարել, ինչպես նաև ազգային մոբիլիզացման հրամանագիր ստորագրել:

Ականատեսների փոխանցմամբ, հյուսիսային Գուայակիլ քաղաքում բնական աղետի հետևանքով կամուրջ է փլուզվել: Այժմ Էկվադորում և Պերուում ցունամիի վտանգ է հայտարարվել:

Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 77-ի